National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.02.2022
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
1 / 4

Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւի հետ:

Նշելով, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է խորհրդարանական բարեկամության խմբերի համագործակցության կարեւորությունը:

Անդրադառնալով հետպատերազմյան խնդիրներին` հանձնաժողովի նախագահը կարեւորել է հայ գերիների շուտափույթ վերադարձի հարցը: Նա նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանը կատարի ստանձնած պարտավորությունները: Պատգամավորը նաեւ անդրադարձել է պատմամշակութային ժառանգությանը վերաբերող խնդիրներին` նշելով, որ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային կոթողները:

Կողմերը կարեւորել են ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում, Միջխորհրդարանական միությունում եւ ԵԱՏՄ-ում երկու երկրների փոխգործակցությունը:

Բոլատ Իմանբաեւը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում առանձնացրել է Ղազախստանի հայ համայնքի դերը:

Արտակարգ եւ լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին` Ղազախստանում զանգվածային անկարգությունների ժամանակ արագ արձագանքելու համար:

Զրուցակիցները քննարկել են  երկու երկրների համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, պատրաստակամություն հայտնել աջակցելու կապերի ամրապնդմանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am